Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ քաղաքացին դիմել է ոստիկանություն Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի հետնամասում, իրեն բռնաբարելու մեղադրանքով․ Shamshyan.com

ԱՄՆ քաղաքացին դիմել է ոստիկանություն Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի հետնամասում, իրեն բռնաբարելու մեղադրանքով․ Shamshyan.com
Հասարակություն
11:23, 30 май 2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 27-ին ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Արմինե Մ-ի ահազանգի փաստով։ 

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հետնամասում, Hyundai-ի վարորդը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ՝  32-ամյա Սամվել Ք-ն է, ով ձերբակալվել է։ 

Փաստի առթիվ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: