Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարական 3-րդ շենք ներխուժման փորձի արդյունքում 2 ոստիկան և 2 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Կառավարական 3-րդ շենք ներխուժման փորձի արդյունքում 2 ոստիկան և 2 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց
Հասարակություն
13:37, 30 май 2022
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-նշել է նա: