Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրանները հավաքելուց հետո Արցախի դրոշը գետնին են նետել, աղբի մեջ

Վրանները հավաքելուց հետո Արցախի դրոշը գետնին են նետել, աղբի մեջ
Հասարակություն
14:42, 15 июнь 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունն իր պայքարը սկսեց ամեն տեղ Արցախի դրոշը տնկելով  ու կպցնելով։ 
 
Դրոշ տնկելով հայրենիք էին փրկում։ 30 տարի դրոշ վառելով էին հայրենիք փրկել, հիմա էլ իբրև դրոշ տնկելով  էին փրկում։ 

Բայց արի ու տես, որ Արցախի դրոշը ամեն տեղ տնկող փողոցային ընդդիմությունը անգամ այդ դրոշը չի հարգում։

Լուսանկարն արված է Ֆրանսիայի հրապարակում։  Վրանները հավաքելուց հետո Արցախի դրոշը  գետնին են նետել, աղբի մեջ։ 

Իրականում այս լուսանկարը շատ մեծ խորհուրդ ունի։  Վառ պատկերացում է  տալիս փողոցային ընդդիմության արժեհամակարգի ու իրական նպատակների մասին։