Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ․ մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր․ ԱՀ ՊՆ

Վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ․ մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր․ ԱՀ ՊՆ
Հասարակություն
11:17, 25 июнь 2022
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։