Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր բնակարան՝ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին

Նոր բնակարան՝ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին
Հասարակություն
18:18, 22 август 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել:

Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբշամարտիկին: