Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ Մուրադ Մալխասյանը
Հասարակություն
Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը:
Այս կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել Շիրակի մարզպետն ու կառույցի աշխատակազմը՝ նշելով.
«Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։
Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի նվիրյալ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելը արվեստ է ու այդ կերպ կարելի է սեր ու բարիություն տարածել։
Խորին ցավակցություններ ենք հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին»։