Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փակ շուկայի դիմացի ստորգետնյա անցումը փակ կլինի մինչ դեկտեմբերի 25-ը հիմնանորոգման նպատակով

Փակ շուկայի դիմացի ստորգետնյա անցումը փակ կլինի մինչ դեկտեմբերի 25-ը հիմնանորոգման նպատակով
Հասարակություն
18:06, 02 сентябрь 2022
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ից մեկնարկում է Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոցի պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորչի (Պարոնյան) ստորգետնյա անցումից: