Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիք» կինոթատրոնին հարակից տարածքում տեղի ունեցած ավտովթարից հետո վնասված ստորգետնիա անցումը վերանորոգվել է

«Հայրենիք» կինոթատրոնին հարակից  տարածքում տեղի ունեցած  ավտովթարից հետո վնասված ստորգետնիա անցումը վերանորոգվել է
Հասարակություն
15:21, 26 апрель 2021
Ավարտվել են Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների հատման մասում` նախկին  «Հայրենիք» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում, ավտովթարից հետո վնասված ստորգետնյա անցման հիմնանորոգման աշխատանքները։

Նախկին կինոթատրոնի վնասված սյունն էլ վերականգնելու է շենքի սեփականատերը։ Այժմ ընթանում է վերակառուցման նախագծի համաձայնեցման գործընթացը։ Քաղաքապետարանը մեկ անգամ մերժել է սեփականատիրոջ դիմումը, քանի որ վերջինս ցանկանում էր փոխել շենքի արտաքին տեսքը։