Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը

Արցախի ԱԳ նախարարը Մարտունու քաղաքապետին է հանձնել Մարտունի և Գլենդեյլ քաղաքների բարեկամության համաձայնագիրը
Հասարակություն
19:45, 04 октябрь 2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղիյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, հանդիպման ընթացքում Դավիթ Բաբայանը Ազնավուր Սաղիյանին է փոխանցել  Մարտունի և Գլենդեյլ (ԱՄՆ) քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը ստորագրվել էր սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի և Գլենդեյլի քաղաքապետ Արդաշես Քասախյանի կողմից նախարար Բաբայանի միջև՝ ԱԳ նախարարի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
Համաձայնագրով նախատեսված է երկու քաղաքների միջև համագործակցություն սոցիալական, կրթական, մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխանակման ծրագրերի իրականացում։