Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չկա ավելի երանելի երևույթ, քան հայ գիտնականի գյուտի և նվաճումի հաջողությամբ հպարտանալը․ Ալխաս Ղազարյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթով

Չկա ավելի երանելի երևույթ, քան հայ գիտնականի գյուտի և նվաճումի հաջողությամբ հպարտանալը․ Ալխաս Ղազարյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթով
Հասարակություն
13:33, 10 ноябрь 2022
Սիրելի հայրենակիցներ,

Նոյեմբերի 10-ին նշվում է Գիտության համաշխարհային օրը: 

Օր, որի առանցքային խորհուրդը և նպատակը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է: 

Սիրելի գիտության նվիրյալներ,

Այս օրը ևս մեկ առիթ ու հնարավորություն է ընդգծելու Ձեր մեծ ու պատկառելի աշխատանքի կարևորությունը և նշանակությունը մեր պետության ու պետականության ամրապնդման և բարգավաճման գործում։

Եվ գովելի է, որ մեր երկրում կառավարության կողմից գիտության ու կրթության ոլորտի ֆինանսավորումը ավելանում է, գիտական միջոցառումները, նախաձեռնությունները, ծրագրերը նոր թափ ու ոգի են ստանում:

Չկա ավելի երանելի երևույթ, քան հայրենական գիտական մտքի, հայաստանյան գիտական հաստատության ու  կենտրոնի, հայ գիտնականի գյուտի, հայտնագործության, բացահայտումի, նվաճումի հաջողությամբ հպարտանալը։

Հայ ժողովրդի գիտության նվիրյալ զավակների ավանդը մեզ ինքնին պարտավորեցնում է անմնացորդ և առավելագույնս արդյունավետորեն օգտագործել մեր գիտական, մտավոր ներուժը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին դիմակայելու, դրանք հաղթահարելու համար:

Անսպառ եռանդ, ուժ, կորով, ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում Ձեզ, գիտության ներկայացուցիչներ։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե հայրենական գիտությունը, 

Կեցցե հայ գիտնականը։

Առաջ դեպի գիտության բարձունքներ։