Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
Հասարակություն
18:14, 28 ноябрь 2022
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհու եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Civic.am-ին այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Փորձաքննության անցկացման համար Վրույր Բարսեղյանին տեղափոխե՞լ են հոգեբուժական կենտրոն, թե նա մնացել է քրեակատարողական հիմնարկում, Քննչական կոմիտեից չհայտնեցին։ Հայտնի չէ նաեւ, թե երբ կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։