Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ․ ՔԿ

Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ․ ՔԿ
Իրավունք
19:26, 12 ноябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված  մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը:

Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարույթային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների  արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և վերջիններիս մոր սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: