Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պարտավոր են վերջ տալ ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը․ ԱՀ ՄԻՊ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պարտավոր են վերջ տալ ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը․ ԱՀ ՄԻՊ
Հասարակություն / Իրավունք
20:31, 12 январь 2023
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր էջում գրել է․

«Ադրբեջանի պահվածքը վիրավորանք է մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության օրակարգի նկատմամբ։ Պետությունները և միջազգային կառույցները  և նախ և առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պարտավոր են վերջ տալ ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»։



Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը: Օրեր անց, միջազգային ճնշման շնորհիվ գազամատակարարումը վերականգնվել էր։

Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում։ Ելնելով տվյալ իրավիճակից` Արցախի Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ

Այսօր էլ Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։