Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում այսօր ադրբեջանցիների կողմից սպանվածը 22 տարեկան էր․Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է․ Արցախի ՄԻՊ

Արցախում այսօր ադրբեջանցիների կողմից սպանվածը 22 տարեկան էր․Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է․  Արցախի ՄԻՊ
Պաշտոնական
17:54, 08 ноябрь 2021
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։

Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է՝ տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։

«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։
 
Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։
 
Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: