Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի առողջապահության նախարարն այցելել է 3 վիրավորներին

Արցախի առողջապահության նախարարն այցելել է 3 վիրավորներին
Հասարակություն
17:25, 08 ноябрь 2021
Արցախի Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է  Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավրոված 3 քաղաքացիներին։ Այս մասին Civic.am- ին հայտնեցին ԱՀ առողջապահության նախարարությունից։ 

Նախարարությունում դեռ վիրավորների առողջական վիճակի մասին մանրամասների չեն տիրապետում, նշեցին, որ վիրավորները Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում են։

Հիշեցնենք, որ այսօր Այսօր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում՝ ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն: