Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար․ Ռուբեն Վարդանյանը ցավակցել է երկրաշարժի զոհերի հարազատներին

Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար․ Ռուբեն Վարդանյանը ցավակցել է երկրաշարժի զոհերի հարազատներին
Հասարակություն
18:14, 06 февраль 2023
Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում:
Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը: Մեր ժողովրդին շատ լավ է ծանոթ այդ ցավը:

Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար: Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է: Կարևոր է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում: