Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը մասնակցել է Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված նախագծի քննարկմանը

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը մասնակցել է Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված նախագծի քննարկմանը
Հասարակություն / Իրավունք
19:07, 06 февраль 2023
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 4-ին մասնակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ  քննարկմանը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, նախագիծը հեղինակած պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԻՊ գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման ուղղությամբ պետության շարունակական քայլերի իրականացումը:
Այդ համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ վերաբերելի օրենսդրության կատարելագործումը մեծ դերակատարում կարող է ունենալ նշված ոլորտի զարգացման առումով, ինչպես նաև նպաստել իրավակիրառ պրակտիկայի արմատավորմանը:

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը շեշտել է նաև, որ Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում հանձնառու է աջակցել գործընկերներին նշված ոլորտի կատարելագործման ուղղությամբ: