Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողին

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողին
Պաշտոնական
17:30, 15 ноябрь 2022
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:

Անահիտ Մանասյանը գործընկերոջ հետ զրույցում կարևորել է Դատախազության և IRZ-ի միջև իրավական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի կենսագործումն ու ներկայացրել դատախազական համակարգում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումները:

Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է դատախազների շարունակական կրթության, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև իրավապահ կառույցի հետագա զարգացման ռազմավարության մշակման կարևորությունը: Անահիտ Մանասյանը հատկապես կարևորել է Դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը միտված ծրագրերի իրականացումը:

Նելլի Թումասյանը մի շարք ուղղություններով Գլխավոր դատախազության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև IRZ-ի աջակցությամբ իրավական ակտերի նախագծերի  մշակման հնարավորություններին, ինչպես նաև իրավականոլորտում հետագա համագործակցության զարգացման այլ հեռանկարներին: