Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողների համար կգործի կամավոր եւ պարտադիր ատեստավորման համակարգ, որի հիմքով աշխատավարձը կկրկնապատկվի

«Մենք սկսում ենք զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով՝ կախված պաշտոնից, կոչումից, հաստիքից մինչև միջին զինվորական ծառայություն իրականացնող անձանց աշխատավարձը կկրկնապատկվի»,- այսօր՝ փետրվարի 9-ին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացնելով նախագիծը ընդգծեց, որ զինծառայողների համար կգործի կամավոր եւ պարտադիր ատեստավորման համակարգ․ «Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ինչպես նաև ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստը բաղկացած կլինի 50 հարցից, որից առնվազն 35-ին ճիշտ պատասխանելու, ինչպես նաև ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության համար «լավ» գնահատական ստանալու դեպքում կհամարվեն ատեստավորված»,-ասաց նա։ 

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ առողջապահության ապահովագրման համակարգ ներդնելու գործընթացի շրջանակում որոշում են կայացրել, որ այդ առնվազն կրկնապատկվող աշխատավարձից նախնական հաշվարկներով 25․000 դրամ հատկացվի առողջապահության ապահովագրությանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում