Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ճանապարհների մաքրման համար գործի է դրվել համայնքի ունեցած մեկ բազմաֆունկցիոնալ մեքենան և համապատասխան ՀՈԱԿ-ի աշխատուժը. առաջիկայում համայնքը նոր տեխնիկա ձեռք կբերի. համայնքապետարան

Վանաձորի ճանապարհների մաքրման համար գործի է դրվել համայնքի ունեցած մեկ բազմաֆունկցիոնալ մեքենան և համապատասխան ՀՈԱԿ-ի աշխատուժը. առաջիկայում համայնքը նոր տեխնիկա ձեռք կբերի. համայնքապետարան
Հասարակություն
22:01, 13 февраль 2023
Թեմայի շուրջ SHAMSHYAN.com-ը մեկնաբանություն է ստացել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից։

Վանաձոր համայնքում ձնամաքրման և աղով ու ավազով ճանապարհների մշակման աշխատանքները սկսվել են անմիջապես, երբ սկսել է ձյուն գալ։ Աշխատանքներն արվել են և փետրվարի 2-ի տեղուներին, և փետրվարի 6-ին և մինչ օրս շարունակվում են։ Անհապաղ արձագանքել ենք և սկսել ճանապարհների մշակումը՝ գործի դնելով մեր ունեցած մեկ բազմաֆունկցիոնալ մեքենան և համապատասխան ՀՈԱԿ-ի աշխատուժը։ 

Խոշորացման արդյունքում Վանաձորին են միացել Գուգարք, Շահումյան և Դարպաս գյուղական բնակավայրերը, որոնց ճանապարները ևս մաքրվել են։ Ձնամաքրումը կազմակերպելիս առաջնահերթություն է տրվել նաև այդ բնակավայրերին կապող ճանապարհներին, որպեսզի դրանք անվտանգ երթևեկելի լինեն։ Այս առումով աշխատանքի ծավալն ավելացել է, սակայն համայնքը երկու մեքենա ունի ողջ աշխատանքն իրականացնելու համար։ 

Որոշ փողոցներում, որոնք փոքր են և մեծ տեխնիկայով անհնար է աղադրում կատարել, արվել է ձեռքով։ Բանուկ փողոցների մայթերն ու անցումները ևս մշակվել են և դեռ շարունակում ենք մշակել։ 

Այս պահին Գրիգոր Լուսավորիչ և Վարդանանց փողոցներն են համեմատաբար դժվարանցանելի։ Սակայն հենց հիմա էլ այդ հատվածներում կատարվում են աշխատանքներ։

Ի դեպ Համայնքապետարանը շուտով կգնի նոր տեխնիկա։