Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման կարգ և հարցաշար․ ԿԳՄՍ

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման կարգ և հարցաշար․ ԿԳՄՍ
Հասարակություն
10:39, 28 май 2021
Ի գիտություն ԱԺ պատգամավորի՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չունեցող թեկնածուների

Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք օր անընդմեջ հանգստյան օրեր են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ գերատեսչության Ընդհանուր բաժինը, չնայած հանգստյան օրվան, մայիսի 29-ին աշխատելու է ժամը 10։00-ից 18։00-ն (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2): 

Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ից 18։00-ն, Ընդհանուր բաժին ներկայացնել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ 

Թեստավորման գործընթացը մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում․ մասնակցելու համար պետք է ներկայանալ 12։30-ին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման կարգը և հարցաշարը կարող եք գտնել այստեղ։