Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է վարչապետի ընտրության հարցի քննարկման օրը․ ԱԺ նախագահի հայտարարությունը

Հայտնի է վարչապետի ընտրության հարցի քննարկման օրը․ ԱԺ նախագահի հայտարարությունը
Պաշտոնական
16:16, 26 апрель 2021
Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ի՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող  Ազգային ժողովի հատուկ նիստում»: