Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսպորտային միջոցների խախտումները նկարելու համար ինչ կարգ է սահմանված․ քանի լուսանկարի, տեսանյութի հնարավորություն կա

Տրանսպորտային միջոցների խախտումները նկարելու համար ինչ կարգ է սահմանված․ քանի լուսանկարի, տեսանյութի հնարավորություն կա
Հասարակություն
16:50, 05 июнь 2021
Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը։

Այս մասին տեղեկանում ենք 2020 թվականի հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշումից։

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օգտատերերի կողմից բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու և դրանք խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու, կենտրոնում նյութի մշակման, վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագծի կազմման, որոշումները համակարգելու ավտոմատացված տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ hամակարգ) կազմված է երեք ենթահամակարգից`

1) բջջային հավելված.

2) խախտումների արձանագրման կենտրոն.

3) որոշումների կառավարում: