Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրավորների վիճակի կայունացում կա. Ավանեսյանն այցելել է Տեղ գյուղի դեպքերի հետևանքով վիրավորված զինծառայողներին

«Ունենք 6 վիրավոր՝ նրանցից 3-ի վիճակը բավարար է, մյուս երեքից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է,  իսկ մյուս երկուսինը՝ ծանր և միջին ծանրության»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Civic.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով օրերս Տեղ գյուղում հակառակորդի կողմից հրազենային վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին։ 

«Երեկվա ընթացքում ունենք նրանց վիճակի կայունացում և հույս ունենք, որ բոլորը կապաքինվեն»,- նշեց նախարարն ու հավելեց, որ այցելել է զինված զինծառայողներին։  

Մանրամասն՝ տեսանյութում