Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. առողջապահության նախարար

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. առողջապահության նախարար
Հասարակություն
22:16, 04 август 2022
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։