Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանր վիճակով Մեղրիից Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Ծանր վիճակով Մեղրիից Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Հասարակություն
20:23, 13 декабрь 2021
Աշխատանքային օրն ամփոփում ենք դրական լուրով՝ 20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
 
«Մեղրիից դեկտեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադի կողմից բրոնխիոլիտ ախտորոշմամբ՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, փոքրիկը շարունակում է մնալ համալսարանական բժիշկների վերահսկողության տակ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուրադյանը: