Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի առողջական վիճակում արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ

Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի առողջական վիճակում արձանագրվել է դրական տեղաշարժ․ ՊՆ
Պաշտոնական
14:29, 30 август 2022
Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից։

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: