Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ՊՆ

Արցախում վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից. ՀՀ ՊՆ
Հասարակություն
18:50, 08 август 2022
Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երևանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը․ նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթև։ Նրանք ապաքինման փուլում են»,- նշել է ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել էր հրադադարի ռեժիմն Արցախում՝ կիրառելով ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ուներ 2 զոհ և 19 վիրավոր: