Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում վիրավորում ստացած անձանցից վեցի վիճակը բավարար է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր. Արցախի ՄԻՊ

Արցախում վիրավորում ստացած անձանցից վեցի վիճակը բավարար է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր. Արցախի ՄԻՊ
Հասարակություն
21:30, 30 март 2022
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ 
 
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- նշված է գրառման մեջ։