Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ երեխաների բռնի թրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին». ցուցահանդեսը բաց կլինի շուրջ մեկ տարի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկեց «Մելքոնը չէր կարող Նեջիբ լինել... Երեխաների
բռնի տեղափոխումը Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով այս տարվա առաջին ժամանակավոր
ցուցադրության բացումը:

ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրեց հայ երեխաների բռնի թրքացման դրվագները, թե ինչպես են նրանց տեղավորել թուրքական որբանոցներում՝ տղաներին թլպատել, աղջիկների մազերը կարճ կտրել, թուրքերենի դասեր կազմակերպել նրանց համար, որպեսզի երեխաներն այլևս իրենց չնույնականացնեն հայերի հետ։ 

Էդիտա Գզոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներին բռնի թրքացնելը ևս մեկ քայլ էր թուրքերի կողմից՝ ոչնչացնելու հայ ազգը։ 

Հրավիրված հյուրերի շարքում էր նաև թրքացած որբերից մեկի՝ Երվանդ Փոստանջյանի աղջիկը, որը տարիքից ելնելով չկարողացավ հոր մասին շատ բան պատմել հյուրերին, բայց նշեց, որ հայրը Հայաստան է եկել 1932թ. և մշտական բնակություն հաստատել Երևանում։

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում