Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու՞ է ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բազմապատկվել․ նախարարի պարզաբանումը

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին կապված ՀԷՑ-ի՝ բաժանորդ դառնալու համար գանձվող վճարների ավելացման հետ, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ այս տարիներին, բաժանորդ դառնալու վճարները իրական ծավալի չեն եղել։ Այսինքն ընկերությունն ավելի մեծ գումար է ծախսել, քան դրա դիմաց գանձել է բաժանորդներից։ Այդ գումարները, ըստ նախարարի, այլ ներդրումների հաշվին։ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տևական քննարկումներից հետո որոշել են, որ ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն և այդ գումարները այլ ուղղությամբ չպետք է ծախսվի, ուստի մեր քաղաքացիները պետք է իրական արժեքի չափով վճարեն», - ասաց Սանոսյանը։