Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք 2001թ. փող տվեցինք, որ հանեն Սևանի զիբիլը, բայց ձուկը կերան, զիբիլը մնաց ծովի մեջ. Ծովագյուղցին` Փաշինյանին

Մենք 2001թ. փող տվեցինք, որ հանեն Սևանի զիբիլը, բայց ձուկը կերան, զիբիլը մնաց ծովի մեջ. Ծովագյուղցին` Փաշինյանին
Հասարակություն
12:55, 12 июнь 2021
Այսօր Սևանում ծովագյուղցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ծովագյուղացիներից մեկն ու ասաց. «Մենք 2001թ. փող տվեցինք, որ հանեն Սևանի զիբիլը, բայց ձուկը կերան, զիբիլը մնաց ծովի մեջ: Հիմա էլ թող մաքրեն, հետո ջուրը բարձրացնեն, հետո ասում եք ջուր չկա»:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սևանի աղբին` ասաց, որ պետք է տեխնիկայով մաքրվի. «Մենակ մեջի մնացած ծառերը չեն, հազարավոր ցանցեր կան, շինություններ կան, պետք է գումար հավաքվի, որ այդ հարցերը լուծվի, ձկնորսների դրած սիմվոլիկ գումարներն էլ կօգտագործվեն նաև այդ նպատակով: Մենք մի որոշակի ժամանակ հետո կգանք կտեսնենք ինչ իրադրություն է: Այստեղ ոչ թե ծառը կտրելու հարցն է, այլ ամբողջական մաքրում պետք է տեղի ունենա»: 

Ծովագյուղի բնակիչը հարցը շարունակելով` նշեց . «Հինգ հարյուր հատ ձկնորս կա գյուղում , հարցրեք ինչ օգուտ է տալիս ձկնաբուծարանը Սևանին, այդ ձկնաբուծարանը պետք է փակվի: Արհեստական իշխանը լցրել են ուտում ա սիգին»: 

Փաշինյանն էլ ընդգծեց, որ այդ հիմնարկի աշխատանքները կամփոփեն հետո կորոշեն փակելու հարցը. «Մենք բոլոր հարցերն արձանագրում ենք, որ լուծում տանք, եթե ամեն ինչ գնա մեր պլանավորածով Սևանա լիճն այս տարվա դեկտեմբերին կլինի վերջին վաթսուն տարվա մեջ ամենաբարձր մակարդակին: Սևանը որպես ազգային հարստություն պետք է պահպանենք միասին»: