Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ի մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը. ՀԺ

ԲՀԿ-ի մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը. ՀԺ
Հասարակություն
11:34, 15 июнь 2021
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երեկվա երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների եւ ԲՀԿ-ի գրասենյակի երիտասարդների միջեւ։ Երթը տեղի էր ունենում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ երիտասարդներ ԲՀԿ գրասենյակից փորձել են խոչընդոտել երթը։

Համացանցում տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են նրանք շշեր շպրտում քաղաքացիների կողմը։ Նաեւ հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում