Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռնիձոր կայցելեն հումանիտար և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններ

Կոռնիձոր կայցելեն հումանիտար և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններ
Հասարակություն
13:23, 04 август 2023
Արդեն տասներորդ օրն է, ինչ Հայաստանի Կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: 21 բեռնատար շարունակում է կանգնած մնալ տեղում:

Այսօր ևս Կոռնիձորի սահմանային հատված են այցելելու հումանիտար հարցերով և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններ, որտեղ կանգնած են բեռնատարները:

Խոսքը 15 կազմակերպության մասին է:

Նրանց կուղեկցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: