Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է ՀՀ-ում մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ. 2023թ. հունվար-հունիսին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով. ՎԿ տվյալները

Որքա՞ն է ՀՀ-ում մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ. 2023թ. հունվար-հունիսին  նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով. ՎԿ տվյալները
Հասարակություն
13:41, 07 август 2023
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 985.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 902.3 հազ. մարդ և գյուղականը՝ 1 082.8 հազ. մարդ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։  Նշենք, որ 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում բնակչության թվաքանակը աճել է՝ նախորդ տարի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը  2 961.9 էր, այդ թվում քաղաքայինը՝ 1 890.2, գյուղականը՝ 1 071.7։ 

Մայրաքաղաք Երևանում  հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը 1 101.6  է։ 

2023թ. հունվար-հունիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 135.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.5%-ի համեմատ:

2023թ. հունվար-հունիսին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-հունիսին արձանագրված 111-ի համեմատ: 

2023թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 2 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է 11.8 միավոր (100 000 կենդանի ծնվածի հաշվով), 2022թ. հունվար-հունիս ժամանակահատվածի համար արձանագրված` 30.3-ի (5 դեպք) համեմատ: Հանրապետությունում 2023թ. հունվար-հունիսին, ինչպես նաև 2022թ. հունվար-հունիսին, արձանագրվել է ամուսնալուծության 278 դեպք՝ գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ: