Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից․ նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր՝ Ճարտարից․ նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում
Հասարակություն
11:23, 15 август 2023
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրում է․

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը` Արցախից էր, Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ 

Նրա հարազատները Արցախում են`բլոկադայի մեջ։ Նրա դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ 
Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։

Լույսերի մեջ մնաս Հելեն ջան...

Հ.Գ. Նրա ավագ քույրը, որն ընտանիքի հետ Արցախում է`գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել հիվանդանոց։

Հուսով եմ գոնե Կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա աճյունը Արցախ տեղափոխելու, որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տան և հուղարկավորեն։

Հուսով եմ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար։