Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձորաղբյուրում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է

Ձորաղբյուրում ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է
Հասարակություն
21:33, 29 июнь 2021
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 18։19-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ «Ջամբո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված տուժած:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Զ․) և «Porsche Cayenne» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60 տարեկան) մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել վարոդի դին։