Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին  շնորհվել է  «ազգային» կարգավիճակ
Մշակույթ
15:09, 19 октябрь 2023
Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների:

Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը և ծավալած գործունեությամբ նպաստում է ոչ միայն հայ տիկնիկային արվեստի զարգացմանը, այլև՝ մանուկների գեղագիտական դաստիրակության ապահովմանը: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնն էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը:

Միևնույն ժամանակ, թատրոնն իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ու նորարական մեթոդների ներդնումը: Արդյունքում՝ ակնկալվում է ֆինանսական միջոցների ավելացում, միջազգային հարթակում ավելի լայն կապերի հաստատման և նոր գործունեության ապահով:
 
Հայաստանում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:  2021 թ. Միջազգային օլիմպիական  կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում սամբո մարզաձևը ստացել է մշտական ճանաչում և դարձել օլիմպիական ընտանիքի անդամ: Ըստ հիմնավորման՝ ներկայումս անվանական թոշակ հատկացվում է օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին: Որոշման նպատակն է պետական հոգածության ներքո օժանդակել ՀՀ հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին  և նրանց մղել նոր ձեռքբերումների: Ներկայումս սամբո մարզաձևի մարզիկները և մարզիչները պարգևատրվում են «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» միջոցառման շրջանակում՝ տվյալ տարվա արդյունքների հիման վրա միանվագ կարգով: «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառման շրջանակում՝ սամբո մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին տրամադրվում է ամսական պատվովճար 100 հազար դրամ՝ ցմահ: