Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է նկատի ունեցել փոխնախարարը. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Ի՞նչ է նկատի ունեցել փոխնախարարը. Արդարադատության նախարարության պարզաբանումը
Մշակույթ
14:09, 16 январь 2024
ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ-ում երեկա արած հայտարարությունները։

«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած պատվավոր կոչումների չեղարկման նախագծի հետ կապված որոշ լրատվամիջոցներ և անհատներ՝ սխալ ներկայացնելով Արդարադատության փոխնախարարի խոսքը, խեղաթյուրել են այն: Տիկին Արմենուհի Հարությունյանը, մինչդեռ, իր ելույթում նշելով հարգարժան մի քանի մշակութային գործիչների անուններ, ասել է, որ այս մարդկանց հարգում և սիրում են, բայց շատերը չգիտեն, թե այդ հարգարժան մարդկանցից ով ունի վաստակավորի կոչում: Ընդգծենք, որ ժողովրդի սերը չափելի չէ, և այս վաստակավոր մարդիկ ոչ թե կոչումներ ունենալու համար են ճանաչվում հանրության կողմից, այլ իրենց կատարած աշխատանքի և թողած գործի շնորհիվ, իսկ հարգանքը՝ կոչումների փոխարեն, նրանց ժառանգությունը մշտապես լուսաբանելու, ճանաչելի դարձնելու մեջ է»,- նշված է հայտարարության մեջ։