Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Պաշտոնական
14:22, 29 декабрь 2022
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

Հարությունյանը 2019 -2022 թթ. Եվրամիության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբեռհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ է:

2016 թ. ցայսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ «Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները» առարկան: