Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզի Գրևինի թանգարանից հանվել է Պուտինի մոմե արձանը. քննարկվում է Զելենսկիիի արձանով փոխարինումը

Փարիզի Գրևինի թանգարանից հանվել է Պուտինի մոմե արձանը. քննարկվում է Զելենսկիիի արձանով փոխարինումը
Մշակույթ
12:17, 02 март 2022
Փարիզի Գրևինի թանգարանից հանվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը՝ ի նշան Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի:

Հանգստյան օրերին թանգարանի այցելուները վնասել էին արձանը, հայտնում է France Bleu ռադիոկայանը:

2000-ին տեղադրված ու արդեն 20 տարի թանգարանում իր հիմնական տեղն ունեցող արձանը տեղափոխվել է պահեստ: Տնօրինությունը քննարկում է Պուտինի արձանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձանով փոխարինելու հարցը:

Գրևինի թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն ասել է, որ առաջին անգամ է որոշում կայացվել հանել ինչ-որ մեկի արձանն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

Նշենք, որ Պուտինի արձանը տեղադրված էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի արձանների միջև: Թանգարանի տնօրենը դժվարացել է պատասխանել՝ հետագայում հնարավո՞ր է արձանի վերադարձն իր տեղը: