«Չեն համապատասխանում իրականությանը». Լուսինե Ղարախանյանը՝ Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերի առնչությամբ. «Հայկական ժամանակ»

Հասարակություն
Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով այդ լուրերին, ասաց, որ դրանք կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նկատենք՝ Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։