Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երգահան Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում

Երգահան Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում
Մշակույթ
10:30, 12 июль 2023
Հայ երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, ով տեղ է գրավել Billboard-ի հիթ-շքերթում՝ խորհրդանշելով նշանակալից իրադարձություն հայ երաժշտության պատմության մեջ։

Նրա նոր «A New Chapter» ձայնասկավառակը, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard Contemporary Jazz Albums աղյուսակում։

Ձայնասկավառակը ներառում է համագործակցություններ ճանաչված արտիստների հետ ինչպիսիք են լեգենդար Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը՝ ընդլայնելով դրա գրավչությունը և ցուցադրելով համաշխարհային երաժիշտների հարուստ խառնուրդը։ Սա իսկապես արժեքավոր և նշանակալի ձեռքբերում է հայ արվեստագետների պատմության մեջ, համաշխարհային մրցունակ շուկայում: Այս հաջողությունների կողքին Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, ով ներկայացնում է Լոս Անջելեսի Chapter-ը: Ինչպես նաև GrammyU մենթոր: