Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհահռչակ աստղերը ակտիվացնում են մշակութային կյանքը տարածաշրջանում

Աշխարհահռչակ աստղերը ակտիվացնում են մշակութային կյանքը տարածաշրջանում
Մշակույթ
17:34, 19 июль 2023
Ամերիկացի հայտնի երգիչ Բրունո Մարսը հոկտեմբերի 1-ին ելույթ կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: Աշխարահահռչակ արտիստը Վրաստան է այցելելու «Starring Georgia»՝ «Աստղային Վրաստան» նախագծի շրջանակում։ 
Այն իր տեսակի մեջ եզակի լայնածավալ արշավ է, որը նախաձեռնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նպատակ ունի նպասելու երկրի զբոսաշրջային, տնտեսական և մշակությաին ներուժի զարգացմանը։

Ընդհանուր առմամբ միջազգային աստղերի մասնակցությամբ համերգային ծրագրեր անցկացնելու նախագիծը պլանավորված է իրականացնել երկու տարվա ընթացքում։ Միայն այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին նախատեսված համերգների համար հատկացվելու է 70 մլն լարի։ Համերգներն անցացվելու են Black Sea Arena-ում, Շեքվեթիլիում, Թբիլիսիում և այլ վայրերում։

Ըստ տեղեկությունների՝ նախագծի շրջանակում Վրաստան կայցելեն Բեյոնսեն, «The Weeknd»-ը, «Coldplay»-ը։ Վերջինս համերգային ծրագրով հանդես կգա նաև Բաքվում։ Չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը նույնպես նախաձեռնի նման արշավ։

Սա նշանակում է, որ տարածաշրջանում մշակութային, զբոսաշրջության ոլորտները և ժամանցի կազմակերպման մեթոդները մտել են նոր շրջափուլ, որում միջազգային մասշտաբի դեմքերի ներգրավումը առաջնային տեղ է գրավում։

Ցավոք, առայժմ Հայաստանը զիջում է հարևաններին նման մեծամասշտաբ համերգային ծրագրերի կազմակերպման առաջարկներով, ուստի անհրաժեշտ է մշակված պետական քաղաքականությամբ քայլեր ձեռնարկել և սկսել համերգային փոքր ծրագրերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ միջազգային ընկերությունների համար ավելի մասշտաբային նախագծեր իրակացնել Հայաստանում։ Սակայն կարող ենք նշել, որ «Հայա» փառատոնի շրջանակներում 2022 թվականին Հրազդան մարզադաշտում ելույթ ունեցան ֆրանսիացի երգչուհի Զազը, հայտնի ռեպեր 50 Cent-ը և Led Zeppelin խումբը։ Իսկ այս տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ խորվաթ թավջութակահար Ստեփան Հաուսերը, ինչպես նաև հուլիսի 28-ին Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա հայտնի DJ Մարտին Գարիքսը։

Փաստ է, որ զբոսաշրջությունը տարածաշրջանում զարգանում է նաև այս ուղղությամբ, ուստի Հայաստանը չի կարող ետ մնալ հարևաններից։