Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից զրկող փամփուշտից մինչ երկրին կյանք տվող կնոջ համար զարդեր․ արվեստագետ Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը Բուլղարիայում․ լուսանկարներ

Կյանքից զրկող փամփուշտից մինչ երկրին կյանք տվող կնոջ համար զարդեր․ արվեստագետ Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը Բուլղարիայում․ լուսանկարներ
Մշակույթ
19:04, 04 сентябрь 2023
Օրերս Բուլղարիայի Գաբրովո քաղաքում տեղի ունեցավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադևոսյանի ցուցահանդեսը տեղի «Արվեստների և արհեստների էթնիկ փառատոն»-ի շրջանակներում: Ուշագրավն այն էր, որ էթնիկ տարբեր պատկանելության երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ ներկայացել էին իրենց հեղինակած աշխատանքներով՝ մեկտեղելով մշակութային ասելիքն ու դարձնելով փառատոնը մեծ իրադարձություն: Արտակ Թադեւոսյանի ասելիքը ինքնատիպ էր: Տաղավարի շուրջ խմբված մարդկանց հետաքրքրում էր արվեստագետի գաղափարը՝ մարդուն կյանքից զրկող փամփուշտից աշխարհաստեղծման օրից մինչ հիմա երկրին կյանք տվող կնոջ համար զարդեր ստեղծելու գաղափարը: Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը: Կից տաղավարներից մեկում Թուրքիայի ներկայացուցիչները բուռն են արձագանքել հայազգի վարպետի մշակութային գաղափարախոսություն պարունակող աշխատանքներին:

Այսուամենայինիվ արվեստի լեզուն սահմաններ չի ճանաչում, չնայած էթնիկ արմատներով, էթնոկրի գենետիկ հիշողությունը պահպանելով այն նաև լեզվական շերտ, որ միայն տվյալ ազգի ներկայացուցիչը կհասկանա: Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին, առանձ ձուլելու, առանց փոփոխելու: Այստեղ միայն այն փամփուշտներից գործեր են, որնց առաքելությունը խաղաղություն էր:

Եվ նրանք, ովքեր կրում են Արտակի զարդերը, գիտեն, որ վերածվում են քայլող խաղաղության կոչնակների: Փառատոնում մեծ հաջողության, իր աշխատանքների հանդեպ մեծ հետաքրքրություն սերմանելու հետ մեկտեղ արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը՝ արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր է իրականացվում ադրբեջանցիների կողմից: Արտակը փորձում է բարձրաձայնել իր գործերով հենց այս պարզ ճշմարտությւոնը, որ քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պետք է լինել պատրաստ: Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որպեսզի մշակութային կապերով փոխկապակցված' քույր քաղաքներ լինեն Գյումիրն եւ Գաբրովոն:

Հայի անկոտրում կամքի մասն են Արտակ Թադեւոսյանի ասելիքները, որոնք ծնվում են մեր ժամանակների կարեւոր հրամայականներից: