Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բավականին հետաքրքիր իրողություն. քաղաքում ավելի քան 75 աշխատատեղ ունենք ՏՏ ոլորտում՝ բարձր վարձատրվող. Արմեն Խաչատրյան

Գորիսում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բավականին հետաքրքիր իրողություն. քաղաքում ավելի քան 75 աշխատատեղ ունենք ՏՏ ոլորտում՝ բարձր վարձատրվող. Արմեն Խաչատրյան
Գիտություն
18:44, 10 ноябрь 2023
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Գորիսում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բավականին հետաքրքիր իրողություն, որը տեսանելի եւ առարկայական է: Մեկ փաստ՝ Գորիս քաղաքում ավելի քան 75 աշխատատեղ ունենք ՏՏ ոլորտում՝ բարձր վարձատրվող: 

Այս համատեքստում Գորիսում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններին և հեռանկարներին ծանոթանալու, ինչպես նաև՝ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով նոյեմբերի 6-ին իմ հրավերով քաղաք էին այցելել համաշխարհային ճանաչում ունեցող տվյալագետ, Covenant Venture Capital-ի գործադիր տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը, Amazon Alexa-ի կայքի մեքենայական ուսուցման ինժեներ Նարեկ Թովմասյանը և Orion Worldwide Innovatons-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, համաշխարհային կարգի կառավարման խորհրդատու Էմմա Առաքելյանը: 

Հյուրերն իրենց հաջողությունների պատմություններով կիսվեցին Գորիսի «Zealous» ընկերության, «Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության աշխատակիցների, Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասանգիտության ուսանողների և դասախոսների, Գորիսի պետական համալսարանի ուսանողների, <Իրական դպրոցի >> սաների, ոլորտով հետաքրքրվող հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեցին համաշխարհային մակարդակի նորարարական ծրագրերի և լավագույն փորձի ներդրման հեռանկարները Հայաստանում։ 

Գորիսը, ըստ մեր հայրենակիցների, զգալի ներուժ ունի՝ ներգրավվելու համար նշված գործընթացներում, ինչին բոլոր միջոցներով պետք է աջակցել։