Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում
Գիտություն
20:30, 09 март 2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում և մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ 

Ընդ որում, մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմերով, Հայաստանից 12 դպրոց է մասնակցել և դրանցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ Խաղաղություն վերնագրով ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ Լույս վերնագրով ֆիլմով։ 
Շնորհակալություն աշխատանքի համար, սիրելի ուսուցիչներ և սովորողներ, ու չնայած մի քանի օրից կորոշվեն նաև կարճ ցանկում հայտնված ֆիլմերից հաղթողները, բայց սա արդեն մեծ հաջողություն է, շնորհավորում եմ»: