Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Սպորտ
19:17, 16 октябрь 2023
Մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը. այս մասին գրում է ՀՖՖ-ն: 

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ: