Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններին դիմավորեցին մեծ շուքով. նրանք կպատրաստվեն հաջորդ առաջնությանը

Ժամեր առաջ ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայ մարզիկները Բուլղարիայից ժամանեցին Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին մեծ հանդիսավորությամբ և ծափերով։ 

Նշենք, որ Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը՝ բերելով 10 մեդալ՝ 4 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ։ Մարզիկներին դիմավորեցին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ծանրամարտի ներկայացուցիչները և մարզասերներ։   
Օլիմպիական խաղերի հետ կապված Ալեքսանդրա Գրիգորյանը ասաց, որ այս տարի՝ ոչ,  բայց 2028-ին կփորձի արդարացնել բոլորի հույսերը։ 

Գոռ Սահակյանը նշեց, որ քաշային կիլոգրամը փոխելու մասին դեռ կմտածի, բայց Օլիմպիական խաղերին չի հասցնի, քանի որ 73 կգ քաշային կարգում հանդես չի եկել։ 

Հռիփսիմե Խուրշուդյանն էլ ասաց, որ դեռ պաշտոնական ոչինչ չի կարող ասել, քանի որ ունի լուրջ վնասվածքներ և առաջին հերթին դրանք պետք է բուժի, իսկ դեկտեմբերին կայանալու է Աշխարհի առաջնությունը, և եթե մեդալի հավակնորդ լինի, կգնա։
 
Մանրամասն՝ տեսանյութում 

Աննա Դեինյան