Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադարձել է մեծ սպորտ. ծանրորդուհին զբաղեցրեց հինգերորդ տեղը

Հռիփսիմե Խուրշուդյանը վերադարձել է մեծ սպորտ. ծանրորդուհին զբաղեցրեց հինգերորդ տեղը
Սպորտ
14:02, 05 июнь 2022
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի 100-րդ հոբելյանական առաջնությունում ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը 87 կգ քաշային կարգում երկամարտի 227 կգ-ով (105կգ + 122կգ) զբաղեցրեց հինգերորդ տեղը Եվրոպայի առաջնությունում։

Հռիփսիմե Խուրշուդյանը իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց 102կգ-ից։ ։ Երկրորդ մոտեցմամբ Խուրշուդյանը թարմացրեց իր արդյունքը՝ բարձրացնելով 105 կգ։ Ցավոք, երրորդ մոտեցման ժամանակ մեր ծանրորդը չկարողացավ բարձրացնել 108 կգ-ը։ 

Հրում վարժությունը հաջող չսկսվեց մեր մարզուհու համար։ Նա ձախողեց առաջին մոտեցումը՝ 122 կգ։ Երկրորդ մոտեցման ժամանակ Խուրշուդյանը դժվարությամբ, բայց կարողացավ բարձրացնել ու պահել 122 կգ-ը, իսկ երրորդ մոտեցումը՝ 127կգ -անոց ծանրաձոցով, չհաջողվեց։

Արդյունքում՝ Խուրշուդյանը երկամարտում զբաղեցրեց հինգերորդ տեղը։

Նշենք, որ Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո է վերադարձել մրցահարթակ: